Կվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը
Քաղաքական
Կառավարության որոշմամբ Խարբերդի մասնագիտացված մանկատունը կվերանվանվի Խարբերդի խնամքի կենտրոն։ Որոշմամբ նախատեսվում է նաև վերանայել բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատությունում խնամք ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այն համապատասխանեցնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքին և մի շարք իրավակարգավորումներին:
Խնամարկյալների տարիքային շեմի վերանայումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել հաստատության գործունեությունը, հստակեցնել շահառուների շրջանակը և բարելավել խնամքի, վերականգնողական ու սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը։
Արդյունքում ակնկալվում է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու որակը, ինչպես նաև նպաստել շահառուների սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանը։ Կընդլայնվի նաև կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները. մասնավորապես դրանց շարքում կլրացվեն շուրջօրյա, կարճաժամկետ, ցերեկային խնամքի, վերականգնողական, խորհրդատվական և այլ մասնագիտացված սոցիալական վճարովի ծառայությունների տրամադրումը, զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի, էրգոթերապիայի, հիպոթերապիայի) վճարովի ծառայությունները:

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան