Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Գիտություն և Մշակույթ
Իտալական հանրահայտ Prada նորաձևության տունը Միլանում բացել է «Pradasphere» մշտական ցուցադրությունը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու բրենդի ավելի քան մեկդարյա պատմությանը, խորհրդանշական նմուշներին և նորարարական նախագծերին։
Ութ սրահից բաղկացած ցուցադրությունն ընդգրկում է Prada-ի ամենահայտնի հագուստները, պայուսակները, կոշիկներն ու բարձրակրունկները։ Ներկայացված են նաև բրենդի ստեղծագործական ուղին արտացոլող նախագծեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Prada-ն տարիների ընթացքում ազդել համաշխարհային նորաձևության վրա։
Ցուցադրության ամենաուշագրավ նմուշներից մեկը Prada-ի և ամերիկյան Axiom Space ընկերության համագործակցությամբ ստեղծված տիեզերական կոստյումի նախատիպն է։ Այն նախատեսված է NASA-ի՝ 2028 թվականին ծրագրված Artemis IV լուսնային առաքելության համար։
«Pradasphere»-ն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Այցելությունները կազմակերպվում են նախնական ամրագրմամբ, իսկ յուրաքանչյուր ժամի ընթացքում ցուցադրություն կարող է այցելել առավելագույնը 20 մարդ։
Prada-ն ակնկալում է, որ նախագիծը տարեկան շուրջ 100 միլիոն եվրոյի լրացուցիչ եկամուտ կապահովի՝ վերածվելով ոչ միայն նորաձևության պատմությունը ներկայացնող ցուցադրության, այլև բրենդի տնտեսական ռազմավարության կարևոր բաղադրիչի։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան