Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ
Աշխարհ
Բալիստիկ հրթիռների տեխնոլոգիական զարգացումը և դրանց արտադրության էժանացումը Իրանին ու Եմենի հութիներին հնարավորություն են տվել ավելի դիպուկ և հեռահար հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում՝ մեծացնելով ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների և ռազմավարական ենթակառուցվածքների խոցելիությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ հրթիռային տեխնոլոգիաների տարածումը, ինչպես նաև ուկրաինական պատերազմում անօդաչուների լայն կիրառումը ստիպում են վերանայել աշխարհում գործող ռազմական դոկտրինները։ Փոփոխությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ նաև Եվրոպայում և Ասիայում ամերիկյան ռազմական ներկայության համար։
Ռազմական փորձագետները զգուշացնում են, որ ժամանակակից հրթիռային սպառնալիքներից պաշտպանվելու համակարգերը դեռևս չեն հասցնում հարմարվել տեխնոլոգիական զարգացումներին, ինչի հետևանքով նույնիսկ ռազմաճակատից հեռու գտնվող ռազմական և ռազմավարական օբյեկտները դառնում են հնարավոր թիրախներ։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան