Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք
Իրավունք
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների պահպանումը ճանապարհային երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։
Նման իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։
Այդ նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն և հայտնաբերել սահմանված պահանջների խախտմամբ մգեցված դիմային և կողային ապակիներով տրանսպորտային միջոցներ։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 198 վարչական իրավախախտման արձանագրություն։
Իրավախախտումների կանխարգելմանը, վարորդների կարգապահության բարձրացմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան