Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրոպան պետք է հստակ որոշի՝ ցանկանում է խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ։ Նրա խոսքով՝ Մոսկվան կցանկանար, որ ԱՄՆ-ն այս հարցով աշխատանքներ իրականացներ եվրոպական երկրների հետ։
Պուտինը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում տեղակայված օտարերկրյա զորքերը ռուսական զինված ուժերի համար կդառնան օրինական թիրախ։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ սահմանազատման միակ գիծը պետական սահմանն է։ Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմն իրեն տեղեկացրել է՝ եվրոպական երկրների հետ արդեն սկսել է քննարկել մայրցամաքի անվտանգության ապագա համակարգը։
Պուտինի հայտարարությունները հնչել են Ուկրաինայի շուրջ բանակցությունների և Եվրոպայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումների ֆոնին։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան