80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնը
Աշխարհ
Միացյալ Թագավորության Դովեր քաղաքի սպիտակ ժայռերի խորքում գտնվող Fan Bay Plotting Room-ը կառուցվել է 1940 թվականին՝ երկրի առափնյա պաշտպանության համար։ Այստեղից զինվորականները համակարգում էին հրետանու գործողությունները և հաշվարկում հակառակորդի ուղղությամբ կրակի տվյալները։

Պատերազմից հետո կառույցը լքվել է, իսկ 1970-ականներին՝ ծածկվել հողով։ Այն կրկին հայտնաբերվել է։ Ստորգետնյա սենյակում մինչ օրս պահպանվել են պատերազմի հետքերը՝ պատերի գրությունները, մաշված ներկն ու հին խողովակները։ Այժմ այցելուները հնարավորություն կունենան տեսնել գաղտնի ռազմական կենտրոնն՝ իր գրեթե անփոփոխ տեսքով։ Այցելությունները կիրականացվեն նախնական ամրագրմամբ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան