Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով
Քաղաքական
«Ինչու՞ Կիպրոսի ղեկավարները չեն ճանաչում Հս.Կիպրոսի «թուրքական հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ.Օսիայի անկախությունը, իսկ Փաշինյանն ու ՔՊ-ն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս»,-գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ «Ով ականջ ունի,թող լսի…» վերտառությամբ գրառման մեջ՝ շարունակելով.
«Որովհետեւ Սերբիայում, Կիպրոսում ու Վրաստանում հասարակությունը ամենայն հավանականությամբ շամպայնի «պրոբկի» նման կթրցներ այն ղեկավարնեին, որոնք դա կանեին։
Իսկ մեր երկրում 2021-ին եւ 2026-ին Արցախն Ադդբեջանի մաս ճանաչած ուժը մնաց իշխանության, խախտումներով ու ռեպրեսիաներ կիրառելով,բայց «վերընտրվեց»։
Նիկոլիզմը հետևանքն է, խնդիրը նաև մեր մեջ է, այն հասարակության, որն, ըստ էության, հարմարվում է եւ Արցախի կորստի, և հազարավոր զոհերի, եւ ՀՀ-ի 240 քառ.կմ տարածքի օկուպացման հետ։
Անշուշտ այստեղ մեղքի բաժին ունենք նաև մենք՝ ընդդիմության ներկայացուցիչներս, որ չենք կարողանում ներկայացնել համոզիչ այլընտրանքային ու իրատետական արժանապատիվ խաղաղության դոկտրին ։
Ասում ենք՝ դաշնակից չունենք։
Դժվար էլ ունենանք, եթե էս խելքին լինենք։
Ո՞վ կդաշնակցի նրա հետ,ով ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս։
Հպարտանում ենք, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք,բայց սիրո փոխարեն ատելություն,նախանձ ու հայհոյանք ենք տարածում։
Քրիստոնեությունը ՝ սեր է, համերաշխություն ու նահատակություն է հանուն հայրենիքի, ընտանիքի ու հավատակից եղբոր։
Իհարկե գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գործող վարչակարգն է։
Բայց մինչեւ մենք պետության ու հայրենիքի շահն առնվազն մեր անձնական շահի հավասար չպաշտպանենք, մենք արժանի չենք լինելու ոչ անկախության, ոչ էլ՝ ազատության։
Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել։
Մեր գլխավոր առաքելությունն էլ պետք է լինի բացատրել, որ Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից ,մենք սահուն վըլայեթացման ենք գնալու։
Ով ականջ ունի, թող լսի:
Հ.Գ.Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը։
Գարեգին Նժդեհ


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան