Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին Ռուսաստանի հետ ընդհանրապես չքննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը։ Միաժամանակ նա պնդել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է գլխավորի անձամբ ինքը։ Այս մասին նա հայտարարել է Դուբլինում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ժամանելիս։
Կալասի պնդմամբ՝ եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ ցանկացած քննարկում կարող է շեղել ուշադրությունը Բրյուսելի հիմնական պահանջից՝ նախ հրադադար հաստատել, ապա միայն քննարկել մնացած հարցերը։
Նա նաև հայտարարել է, որ եվրոպական անվտանգության հարցերով բանակցությունների հնարավորությունն ինքնին Ռուսաստանի «ծուղակն» է՝ կոչ անելով այդ հարցում «չլսել Ռուսաստանին»։
Միևնույն ժամանակ Կալասը Դուբլինում կրկին հաստատել է, որ մտադիր է գլխավորել Ռուսաստանի հետ ԵՄ բանակցությունները՝ իրեն համարելով «ուժեղ բանակցող»։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան