Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում «հուսադրող առաջընթաց» է գրանցվել։
«Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները ակտիվորեն համագործակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի երկու կողմերի հետ՝ հակամարտությունը մեկընդմիշտ ավարտելու նպատակով»,– X սոցիալական ցանցում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։
Նրա խոսքով՝ ավելի վաղ Ուիթքոֆն ու Քուշները «Աբու Դաբիում անցկացրել են եռակողմ բանակցությունների պատմական նշանակություն ունեցող երկրորդ փուլը», ապա ընդունվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ «Հուսադրող առաջընթաց՝ խաղաղության ճանապարհին»,– ընդգծել է Քելլին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան