Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են
Հասարակություն
ԱՄՆ օդանավակայաններում ժամեր շարունակ խափանված թռիչքները վերսկսվել են, սակայն ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը դեռ վերականգնվում է։ Օդային երթևեկության կառավարման համակարգում կապի խափանման պատճառով Դաշնային ավիացիոն վարչությունը ավելի քան չորս ժամով դադարեցրել էր ամբողջ երկրից մեկնող չվերթները։
Հազարավոր թռիչքներ հետաձգվել կամ չեղարկվել են, իսկ հարյուրավոր ինքնաթիռներ ստիպված են եղել փոխել ուղղությունը։ Օդանավակայաններում կուտակվել են մեկնման սպասող ուղևորներ։
Տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի խոսքով՝ սահմանափակումների վերացումը չի նշանակում, որ հետևանքներն անմիջապես կվերանան․ խափանումները կարող են շարունակվել նաև հանգստյան օրերին։ Պաշտոնյաները հայտնել են, որ կիբերհարձակման ապացույցներ չեն հայտնաբերվել։ Համակարգի խափանման պատճառները շարունակում են պարզել։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան