Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Չինաստանում նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Սպիտակ տան տեղեկացմամբ՝ եռակողմ բանակցությունները կկայանան Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։
Քննարկումների առանցքում կլինեն միջուկային սպառազինությունների կրճատումն ու Իրանի շուրջ իրավիճակը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թրամփը եռակողմ հանդիպմանը չի նախատեսում քննարկել Ուկրաինան․ այդ հարցով Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն բանակցային առանձին ուղղություն։
Սպիտակ տունը միաժամանակ զսպում է արագ արդյունքի սպասումները։ Ամերիկյան կողմը հանդիպումը դիտարկում է որպես առաջնորդների մակարդակով քննարկումների մեկնարկ և դրա ավարտին համաձայնագրի հայտարարում չի ակնկալում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան