Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Նոր Օռլեանում խոշոր տանկերը բախվել է Միսիսիպի գետի ափին կայանած զբոսանավին՝ առաջացնելով լայնածավալ փրկարարական գործողություն։ Հարվածից հետո American Heritage զբոսանավը սկսել է ջուր լցվել և կողաշրջվել, իսկ մարդկանց մի մասը հայտնվել է գետում։
Քաղաքապետ Հելենա Մորենոյի տեղեկացմամբ՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները փրկվել են։ Հիվանդանոց է տեղափոխվել 32 մարդ, սակայն նրանցից ոչ ոք ծայրահեղ ծանր վնասվածքներ չի ստացել։
Փրկարարներին միացել են ոստիկանները, նավահանգստի աշխատակիցներն ու մոտակայքում գտնվող նավերի անձնակազմերը։
ԱՄՆ առափնյա պահպանության նախնական գնահատմամբ՝ Atlantic Asphalt տանկերը կարող էր ղեկավարման խնդիր ունենալ։ Վթարի վերջնական պատճառը դեռ պարզված չէ, և այն հետաքննվելու է տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան