Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում
Աշխարհ
Հունգարիայի իշխանությունները խոշոր չափի թաքցրած կանխիկ են հայտնաբերել նախկին նախարար Միկլոշ Շեստակի գործով խուզարկությունների ընթացքում։ AFP-ի փոխանցմամբ՝ առգրավված տարբեր արժույթներով գումարի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 19,5 միլիոն դոլար։
Կանխիկի մի մասը թաղված է եղել անտառներում, մյուս մասը՝ պահված գյուղատնտեսական շինություններում, պահեստներում և բնակելի տարածքներում։ Հայտնաբերված գումարը փոխանցվել է պետական գանձապետարան։
Շեստակը, որը Վիկտոր Օրբանի իշխանության տարիներին զբաղեցրել է ազգային զարգացման նախարարի պաշտոնը, կասկածվում է պետական գնումների հետ կապված կաշառքների և ապօրինի վճարումների գործով։
Բացահայտումը տեղի է ունեցել նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ընթացող հակակոռուպցիոն քննությունների շրջանակում։ Օրբանը այդ քննությունները քաղաքական շարժառիթներով է պայմանավորում։ Քրեական մեղադրանքները դեռևս դատական վերջնական վճիռ չեն։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան