Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից օգտագործվող Սաֆոլկի Լեյքենհիթ ռազմաօդային բազայի վրա անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել, որից հետո զինծառայողներին հրամայվել է ապաստան գտնել։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Sky News-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոսնակի հայտարարությանը։
«Այսօր երեկոյան ԱՄՆ ռազմաօդային ուժերի անվտանգության աշխատակիցները արձագանքել են Լեյքենհիթ ռազմաօդային ուժերի վրա կասկածելի չարտոնված անօդաչու թռչող սարքերի ակտիվությանը։ Ոչ մի անձնակազմ, ինքնաթիռ կամ ենթակառուցվածք չի տուժել։
Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել մեր ընդունող երկրի գործընկերների հետ՝ ԱՄՆ զինծառայողների, ընդունող երկրի քաղաքացիական անձանց, կապալառուների և մեր բոլոր ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան