Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում
Աշխարհ
Կիևի Շևչենկովսկի շրջանում նոյեմբերի 13-ի գիշերային ռուսական հարձակման ժամանակ հիվանդանոցում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական արտակարգ ծառայությունների և քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ պատճառը անօդաչուի բեկորների անկումն էր։
Մեկ մարդ տուժել է։ Բուժանձնակազմը տարհանել է 30 մարդու, ևս յոթին շենքից դուրս են բերել փրկարարները։ Հիվանդանոցի երկրորդ հարկում մասնակի ավերածություններ են արձանագրվել, իսկ հրդեհը մարվել է։
Միաժամանակ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 13-ի առավոտվա դրությամբ ռուսական հարվածների հետևանքով երկրի 12 մարզերում սպառողների մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Տուժած շրջանների թվում են Կիևի, Խարկովի, Օդեսայի, Սումիի և Զապորոժիեի մարզերը։
Վերականգնողական աշխատանքներն իրականացվում են այնտեղ, որտեղ անվտանգության պայմանները թույլ են տալիս։ Նոր հարվածներն ու օդային տագնապները դժվարացնում են էներգետիկների աշխատանքը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան