Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրից հետո Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայումը Մոսկվան անընդունելի է համարելու։ Նրա խոսքով՝ այդ ստորաբաժանումները ռուսական ուժերի համար թիրախ կդառնան, իսկ ռազմական գործողությունները կվերսկսվեն։
Պուտինն այս դիրքորոշումը ներկայացրել է նոյեմբերի 12-ին Կրեմլում՝ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։ Նա պնդել է, որ օտար զորքերի ներկայությունը Ռուսաստանը դիտարկում է որպես իր անվտանգության սպառնալիք։
ՌԴ նախագահը նաև խոսել է Եվրոպայի անվտանգության ավելի լայն պայմանավորվածությունների անհրաժեշտության մասին՝ դրանք կապելով ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։
Հայտարարությունը վերաբերում է հնարավոր հետպատերազմյան անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումներին։ Այն ցույց է տալիս, որ բանակցություններում առանցքային տարաձայնություններից մեկը շարունակում է մնալ այն հարցը, թե ով և ինչ միջոցներով պետք է ապահովի Ուկրաինայի անվտանգությունը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան