Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի
Աշխարհ
Եվրոպացի առաջնորդները փորձում են ապահովել իրենց անմիջական մասնակցությունը Ուկրաինայի խաղաղության բանակցություններին։ Նոյեմբերի 13-ին Դուբլինում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ եվրոպական բանակցային թիմը կազմվելու է ԵՄ հաստատություններից և «Կամավորների կոալիցիայի» հինգ երկրներից։
Խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Լեհաստանի մասին է։ Կոշտայի խոսքով՝ Եվրոպան պետք է միասնական դիրքորոշմամբ մասնակցի Ուկրաինայի և մայրցամաքի ապագա անվտանգությանը վերաբերող քննարկումներին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մերժել է Եվրոպայի անվտանգության համակարգը վերաձևելու ռուսական մոտեցումը՝ շեշտելով, որ Ուկրաինայի մասին բանակցությունները չեն կարող անցկացվել առանց Ուկրաինայի, իսկ Եվրոպայի մասին՝ առանց եվրոպացիների։
Կոշտան իր հերթին ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքի և ինքնիշխանության վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասությունը պատկանում է հենց Ուկրաինային։ Անվտանգության երաշխիքները, նրա խոսքով, պետք է քննարկվեն ՆԱՏՕ-ի հետ սերտ համակարգմամբ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան