ԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ-ի օդանավակայաններից թռիչքների կասեցումը կապված չէ կիբերհարձակման կամ արհեստական բանականության հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես հաղորդել է Fox News-ը Թրամփի հետ զրույցից հետո, ամերիկացի առաջնորդը չի կարծում, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից սահմանված սահմանափակող միջոցառումները պայմանավորված են կիբերհարձակմամբ կամ արհեստական բանականությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկվեյն Մալինը լրագրողներին հայտարարել էր, որ իրավապահ մարմինները չունեն որևէ ապացույց, որ օդանավակայանները ստիպված են եղել դադարեցնել թռիչքները չարամիտ մտադրության պատճառով։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան