Լը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար
Աշխարհ
«Ազգային միավորում» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է Բրյուսելում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայի ֆինանսավորման հարցը։ Այս մասին հայտնում է Le Monde-ը։
«Կարծում եմ՝ դա լիովին հարմար վայր կլիներ։ Բանն այն է, որ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը ներկայումս մեծ իրարանցում է առաջացրել Եվրոպայում», — ասել է Լը Պենը։
Նրա խոսքով՝ մի շարք երկրներ դեմ են արտահայտվել Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելուն։ Լը Պենը նշել է, որ այս ֆոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «սկսում է սպառնալ մեկին, հետո՝ մյուսին»։
Հոկտեմբերին Լը Պենը հայտարարել էր, որ Ֆրանսիան այլևս չունի Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հնարավորություններ։ Նույն ամսին նա նաև նշել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը հավասարազոր կլինի միության համար «հարակիրի» գործելուն։
Ի պատասխան Լը Պենի՝ ֆինանսավորման վերաբերյալ հայտարարություններին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Փարիզին, իբր, ձեռնտու չէ հրաժարվել Կիևին գումարներ փոխանցելուց։
Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ուկրաինային աջակցության դադարեցումը կարող է վտանգել Եվրոպայի անվտանգությունը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան