Իրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդին
Աշխարհ
Իրանում ազատ են արձակել պատանդին, որին առևանգողները 20 օր պահել էին Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշեհր քաղաքում։ Այս մասին հայտնել է նահանգի հարավային հատվածի ոստիկանության հրամանատար, գնդապետ Մոհամմադ Ալի Լաքզային՝ Tasnim գործակալության փոխանցմամբ։
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են կասկածյալների թաքստոցը և ձերբակալել 7 առևանգողի։ Պատանդն ազատ է արձակվել՝ ողջ և առողջ։
Իրավապահների տվյալներով՝ առևանգման նպատակը շորթումն էր։
Հանցագործների թաքստոցում հայտնաբերվել են նաև «Կալաշնիկով» ինքնաձիգ, 4 պահունակ, 70 մարտական փամփուշտ և 25 միլիարդ ռիալ արժողությամբ ոսկի (մոտ 9,6 հազար դոլար)։
Բացի այդ, առևանգողներից առգրավվել է 2 ավտոմեքենա։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան