Կանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Աշխարհ
Կանադայի Սքվամիշ գետում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։
«3 մարդ զոհվել է, ևս մի քանիսին անհրաժեշտ է եղել փրկել այն բանից հետո, երբ նավակը Սքվամիշ գետում բախվել է անհայտ առարկայի։ Վթարի պահին նավի վրա մոտ 8 մարդ է եղել», — նշվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
CBC-ի տեղեկություններով՝ նավակի վթարը տեղի է ունեցել փոթորկոտ եղանակային պայմաններում՝ գետի վարարելու ժամանակ։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ոստիկանությունը ներկայումս պարզում է, թե ինչ հանգամանքներում է նավակը հայտնվել ջրում և ում է այն պատկանում։
Նշվում է նաև, որ մի քանի մարդու հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ջրից։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան