«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին
Սպորտ
Հայկական ֆուտբոլում հրապարակային վեճ է ծավալվել հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և «Արարատ-Արմենիայի» միջև։ Ակումբը կոշտ հայտարարությամբ արձագանքել է Մելիքյանի՝ թիմի մարզիչ Մանուել Տուլիպայի և ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի վերաբերյալ խոսքերին։
«Արարատ-Արմենիան» կոչ է արել իր զուսպ պահվածքը թուլություն չհամարել և ակումբների հետ չխոսել հրահանգող տոնով։ Ակումբի պնդմամբ՝ Շաղոյանի՝ հավաքականի նախորդ հավաքից հեռանալը կապված է եղել Մելիքյանի որոշումների հետ, իսկ ֆուտբոլիստի մարզավիճակի վերականգնման հարցում կարևոր դեր է ունեցել ակումբը։
Վեճի առիթը Հայաստան–Կիպրոս հանդիպումից հետո Մելիքյանի հայտարարություններն էին։ Հավաքականի գլխավոր մարզիչը շեշտել էր, որ հավաքականում ֆուտբոլիստների վերաբերյալ որոշումները կայացնում է ինքը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան