Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում կհանդիպի Լատվիայի ընտրանուն։ Արտագնա հանդիպմանը պատրաստվելու համար Եղիշե Մելիքյանի տրամադրության տակ կա 23 ֆուտբոլիստ։
Մեկնածների թվում է նաև հարձակվող Արթուր Միրանյանը, որը Կիպրոսի հետ նախորդ հանդիպման հայտացուցակում ընդգրկված չէր։
Նոյեմբերյան հավաքին սկզբնապես հրավիրված 28 ֆուտբոլիստներից Լատվիա չեն մեկնել Արսեն Բեգլարյանը, Արգիշտի Պետրոսյանը, Խարիտոն Այվազյանը, Կարեն Նալբանդյանը և Էդգար Փիլոյանը։ ՀՖՖ-ն նրանց բացակայության պատճառները չի հստակեցրել։
Հայաստանի հավաքականը նախորդ խաղում Երևանում Կիպրոսի հետ ավարտել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան