7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը
Սպորտ
Նիդերլանդների հավաքականը Ազգերի լիգայում ջախջախիչ հաղթանակ է տարել Հունաստանի նկատմամբ՝ 7:0 հաշվով։ Ամստերդամում կայացած հանդիպման գլխավոր հերոսը Տիջանի Ռեյնդերսն էր, որը դեռ առաջին խաղակեսում ձևակերպել է հեթ-տրիկ։
Հաշիվը բացել է Կրիսենսիո Սամերվիլը։ Յուրիեն Թիմբերը դարձել է դուբլի հեղինակ, իսկ ևս մեկ գնդակ խփել է Դոնիել Մալենը։
Այս արդյունքով Նիդերլանդները կրկնել է Ազգերի լիգայի պատմության ամենախոշոր հաղթանակի ցուցանիշը։ Թիմը 11 միավորով գլխավորում է A2 խումբը՝ Հունաստանին և Գերմանիային գերազանցելով երեքական միավորով։ Քառորդ եզրափակչի ուղեգրերի համար պայքարը կշարունակվի վերջին տուրում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան