Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է
Սպորտ
Գերմանիայի հավաքականը Սերբիայի նկատմամբ արտագնա հաղթանակով պահպանել է Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։ Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով։
Գերմանացիներն առաջին 14 րոպեում երկու գնդակի առավելություն են ստացել՝ Սրջան Բաբիչի ինքնագոլի և Ֆլորիան Վիրցի հարվածի շնորհիվ։ Ընդմիջումից հետո հավաքականում իր նորամուտը գոլով նշել է Բրայան Գրուդան։
Բաբիչի պատասխան գնդակը չի փոխել հանդիպման ելքը։ Սերբիան խաղն ավարտել է երկու հեռացումով։ Գերմանիան ունի 8 միավոր՝ նույնքան, որքան Հունաստանը, իսկ խմբի առաջատար Նիդերլանդներին զիջում է երեք միավորով։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան