Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ
Սպորտ
Ամերիկացի թենիսիստ Թեյլոր Ֆրիցը վստահ հաղթանակով դուրս է եկել Ստոկհոլմի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա երկու սեթում հաղթել է իտալացի Լորենցո Մուզետիին՝ 6:4, 6:2 հաշվով։
Հանդիպումը տևել է ընդամենը 63 րոպե։ Ֆրիցը նաև պատասխանել է Լիոնի եզրափակչում Մուզետիից կրած պարտությանը և ապահովել ընթացիկ մրցաշրջանի իր վեցերորդ եզրափակիչը։
Տիտղոսի համար ամերիկացին կպայքարի արգենտինացի Տիագո Ագուստին Տիրանտեի հետ։ Մյուս կիսաեզրափակչում Տիրանտեն 7:5, 7:6 հաշվով հաղթել է չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին։ Այսպիսով, Ստոկհոլմի եզրափակչում Ֆրիցին սպասում է մրցակից, որն արդեն հաղթել է նրան այս տարվա Մոնրեալի մրցաշարում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան