Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում
Սպորտ
Էլինա Սվիտոլինան հաղթել է Արինա Սաբալենկային և նվաճել WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը։ Ուկրաինուհին վճռորոշ հանդիպումն ավարտել է իր օգտին՝ 6:3, 3:6, 6:1 հաշվով։
Մինչ այս խաղը Սաբալենկան հաղթել էր նրանց նախորդ հինգ հանդիպումներում։ Սվիտոլինան ընդհատել է այդ շարքը՝ մրցակցին առաջին անգամ հաղթելով նաև կոշտ ծածկույթի վրա։
Վճռորոշ սեթում ուկրաինուհին վերցրել է նախաձեռնությունը և մրցակցին թույլ տվել հաղթել ընդամենը մեկ գեյմ։ Ամբողջ հանդիպման ընթացքում նա իրացրել է ութ բրեյք-փոյնթից վեցը։
Սվիտոլինան խմբային փուլն ավարտել է երկու հաղթանակով և մեկ պարտությամբ։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցը Լինդա Նոսկովան է։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան