«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը
Սպորտ
«Սան Անտոնիո Սփըրսը» շարունակում է հաղթական շարքը։ NBA-ի գավաթի խաղարկության հանդիպման շրջանակում թիմը 123:85 հաշվով ջախջախել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորսին»՝ տոնելով 11-րդ անընդմեջ հաղթանակը։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Ստեֆոն Քասլն էր՝ 32 միավորով։ Սա նրա լավագույն ցուցանիշն է ընթացիկ մրցաշրջանում։ Վիկտոր Վեմբանյաման գրանցել է դաբլ-դաբլ՝ 12 միավոր և 12 անդրադարձ։
«Ուորիորսի» կազմում Լ․ Ջ․ Քրայերը վաստակել է 20 միավոր, Չարլզ Բասին՝ 11։ Թիմը խաղացել է առանց վնասվածք ստացած Ստեֆեն Քարիի։
«Սփըրսը» NBA-ի գավաթի ընթացիկ խաղարկությունում շարունակում է հանդես գալ առանց պարտության։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան