1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»
Սպորտ
«Լոս Անջելես Քլիփերսը» դրամատիկ վերջաբանով հաղթանակ է կորզել «Օկլահոմա Սիթի Թանդերի» դեմ խաղում՝ 113:112 հաշվով։ Հանդիպման վերջին յոթ միավորները վաստակել են տանտերերը՝ շրջելով պարտության տանող խաղի ընթացքը։
Վճռորոշ դրվագի հեղինակը Դարիուս Գարլանդն էր։ Ավարտից 50,4 վայրկյան առաջ նա հաջող նետումից հետո իրացրել է նաև տուգանայինը՝ իր թիմին առաջ մղելով հաշվի մեջ։
Բրուք Լոպեսը «Քլիփերսին» բերել է 26, Գարլանդը՝ 24 միավոր։ «Թանդերին» չի փրկել անգամ Շեյ Գիլջես-Ալեքսանդրի 40 միավորը․ նրա վերջին նետումը շեղ է ստացվել։
«Օկլահոման» կրել է երրորդ անընդմեջ պարտությունը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան