Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ
Սպորտ
Դուբայում կայանալիք չեմպիոնական մենամարտից առաջ Վադիմ Նեմկովն ու Սերգեյ Բիլոստենին հաջողությամբ անցել են պաշտոնական կշռման արարողությունը։ PFL-ի ծանր քաշային կարգի չեմպիոն Նեմկովի քաշը կազմել է մոտ 110,9 կգ, իսկ հավակնորդ Բիլոստենու քաշը՝ 118,8 կգ։
Այսպիսով, մրցակիցների միջև տարբերությունը գրեթե 8 կգ է։ Նեմկովը պատրաստվում է առաջին անգամ պաշտպանել չեմպիոնական գոտին։
Մենամարտն առանձնանում է նաև մարզիկների ընդհանուր անցյալով․ երկուսն էլ Ֆյոդոր Եմելյանենկոյի սաներն են և նախկինում միասին մարզվել են։
Մրցաշարը կկայանա նոյեմբերի 14-ին Դուբայի Coca-Cola Arena-ում։ Հիմնական մենամարտերի ծրագիրը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 22:00-ից։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան