Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել
Աշխարհ
Վաշինգտոնը նախապատրաստում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակում, որը կարող է դառնալ պատերազմի սկզբից ի վեր ամենախոշորը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում են Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին՝ ներկայացնելով ամերիկյան ներկայացուցիչների վերջին բանակցությունների արդյունքները։
Նրա խոսքով՝ Ուիթքոֆն ու Քուշները լայնածավալ աշխատանք են իրականացրել Մոսկվայի և Կիևի հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով։ Այս շաբաթ նրանք Աբու Դաբիում անցկացրել են եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, որը Քելլին բնորոշել է որպես պատմական։
Ամերիկացի ներկայացուցիչները նաև հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ըստ Քելլիի՝ հաջողվել է ապահովել եվրոպացի գործընկերների մասնակցությունը հետագա քննարկումներին և սկսել հնարավոր աննախադեպ փոխանակման կազմակերպման աշխատանքները։
Փոխանակման կոնկրետ ժամկետն ու ռազմագերիների թիվը Քելլին չի հրապարակել։ Այս պահին խոսքը նախապատրաստական աշխատանքների մասին է․ հնարավոր ռեկորդային փոխանակումը դեռ պետք է կյանքի կոչվի։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան