Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում
Գիտություն և Մշակույթ
Տարիքի հետ փոխվում է ոչ միայն քնի տևողությունը, այլև ուղեղի՝ նյութափոխանակության մնացորդներից ազատվելու մեխանիզմը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ տարեցների մոտ քնի ժամանակ ուղեղ-ողնուղեղային հեղուկի ալիքները հաճախ ավելի թույլ են, քան երիտասարդների մոտ։
Նոյեմբերի 13-ին Nature Aging-ում հրապարակված ուսումնասիրության ընթացքում գիտնականները համեմատել են 18–39 և 60–84 տարեկան կամավորների։ Նրանք միաժամանակ հետևել են ուղեղի էլեկտրական ակտիվությանը, արյան հոսքին և հեղուկի շարժին։
Տարբերությունը միայն քնի պակասով չի բացատրվել։ Հեղուկի ավելի թույլ ալիքները կապված են եղել նաև քնի դանդաղ ալիքների նվազման և արյունատար անոթների արձագանքի փոփոխությունների հետ։
Միաժամանակ որոշ տարեցների ցուցանիշները համադրելի են եղել երիտասարդների արդյունքների հետ։ Գիտնականները ցանկանում են պարզել՝ ինչն է պահպանում այդ գործառույթը, և արդյոք դրա փոփոխությունները կարող են նախազգուշացնել հետագա ճանաչողական խնդիրների մասին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան