Զելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են
Աշխարհ
Արևմտյան երկրներից Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները գրեթե չեն օգտագործվում, քանի որ մշտապես վերանորոգման կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեզ անհրաժեշտ է երկուսուկես անգամ ավելի շատ ինքնաթիռ, որոնք միաժամանակ կլինեն երկնքում, քան այն քանակը, որն այժմ օգտագործում ենք։ Թղթի վրա այդ ամենն առկա է, սակայն ինքնաթիռները մշտապես վերանորոգման մեջ են, քանի որ F-16-ները նոր չեն», — նրա խոսքերը մեջբերում է «Հասարակական․ Նորություններ» պարբերականը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ տեխնիկական սպասարկման հետ կապված խնդիրների պատճառով Կիևի իշխանությունները կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մինչև տարեվերջ Ուկրաինան չունենա ոչ մի սարքին F-16 կործանիչ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան