Պարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համար
Աշխարհ
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (ՊԾԱՊՀԽ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել պարտավորեցնել Իրանին փոխհատուցել տարածաշրջանի երկրների դեմ իրականացված հարձակումների հետևանքով պատճառված վնասը։
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմեդ ալ Բուդայվին։
«Մենք կոչ ենք անում Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել այդ հարձակումների մեղավորներին և պարտավորեցնել Իրանին փոխհատուցել դրանց հետևանքով պատճառված վնասը», — ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Տարածաշրջանային կառույցի տվյալներով՝ փետրվարի 28-ից Իրանը Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ արձակել է ավելի քան 7 հազար հրթիռ և անօդաչու թռչող սարք։
Անդրադառնալով Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին՝ ալ Բուդայվին ընդգծել է, որ ցանկացած ապագա համաձայնություն պետք է հաշվի առնի Արաբական թերակղզու միապետությունների մտահոգությունները։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան