Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ հարցրել են՝ պատրա՞ստ է Ուկրաինան դուրս գալ Դոնբասից՝ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։
Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է հարցը հանրային քննարկման դնել, սակայն միայն անվտանգության լիարժեք երաշխիքների առկայության դեպքում։
Անհրաժեշտ պայմանների թվում Զելենսկին նշել է ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության երաշխիքները, ուկրաինական բանակի կայուն ֆինանսավորումն ու սպառազինումը, ինչպես նաև երկրի վերականգնման համար միջոցների տրամադրումը։
Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան չի համաձայնի Սահմանադրությամբ ամրագրել չեզոք կարգավիճակ։
ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարումը շարունակում է մնալ Մոսկվայի պահանջներից մեկը։ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի տարբեր տարբերակներում ևս նախատեսվում էր, որ Ուկրաինան չի անդամակցի դաշինքին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան