Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին
Իրավունք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել բլոգեր Վալերիա Չեկալինային, որը հայտնի է Լերչեկ մականունով։ Նոյեմբերի 14-ին ստորագրված հրամանագրով նա ազատվել է պատժից, իսկ դատվածությունը հանվել է։ Չեկալինայի մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղի չորրորդ փուլ։
Բլոգերին աջակցել է նաև «Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ անդրադառնալով նրա ծանր հիվանդությանն ու ներման խնդրագրին։
Չեկալինայի փաստաբանները փորձում էին արտերկիր մեկնելու թույլտվություն ստանալ, որպեսզի նա կարողանա բուժում անցնել Չինաստանում։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը ղեկավարվել է բացառապես «մարդասիրական նկատառումներով»։ Նրա խոսքով՝ հաշվի են առնվել Չեկալինայի ծանր հիվանդությունն ու անչափահաս երեխաների առկայությունը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան