Մակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 16-ին և 17-ին Մալայզիա կատարելիք այցի ընթացքում մտադիր է պայմանավորվածություններ ձեռք բերել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
«Մալայզիա կմեկնեմ նաև հազվագյուտ հողային մետաղների մատակարարման մեր աղբյուրները բազմազանեցնելու նպատակով։ Այս մասին քիչ է խոսվում, սակայն այդ մետաղներն անփոխարինելի են որոշ էլեկտրաշարժիչներում և էլեկտրոնային սարքերում օգտագործվող մագնիսների արտադրության համար»,-գրել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ մատակարարման մի քանի աղբյուր ունենալը ֆրանսիական ձեռնարկություններին հնարավորություն կտա նվազեցնել հումքի պակասի պատճառով արտադրության դադարեցման հավանականությունը։
Այցի ընթացքում Մակրոնը նաև նախատեսում է երկու երկրների միջև կնքել «ռազմավարական գործընկերության» համաձայնագիր և բացել «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կենտրոն»։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան