ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը
Տնտեսություն
ԱՄՆ-ն և Չինաստանը նոյեմբերի 13-ին անցկացրել են երկկողմ առևտրային խորհրդի առաջին նիստը։ Չինաստանի առևտրի նախարարության՝ նոյեմբերի 14-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման ծրագիրը, գյուղատնտեսական ապրանքների առևտուրը և նախկին բանակցությունների արդյունքների իրականացումը։
Նոր համաձայնության ձեռքբերման մասին չի հայտարարվել։ Կողմերը մտադիր են խորհրդի միջոցով շարունակել առևտրային տարաձայնությունների քննարկումն ու համագործակցության ընդլայնումը։ Հանդիպումը նախորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Շենչժենում սպասվող բանակցություններին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան