Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին
Տնտեսություն
Անգլիայի բանկի գլխավոր տնտեսագետ Հյու Փիլը հայտարարել է, որ գնաճը զսպելու համար 2027-ին, հավանաբար, անհրաժեշտ կլինեն տոկոսադրույքի նոր բարձրացումներ։ Financial Times-ին տված՝ նոյեմբերի 14-ին հրապարակված հարցազրույցում նա նշել է, որ նոյեմբերին հիմնական տոկոսադրույքը 4%-ի հասցնելը կարևոր քայլ էր, սակայն անելիքներ դեռ կան։
Բանկի կանխատեսմամբ՝ գնաճը հաջորդ տարվա կեսերին կարող է հասնել մոտ 5%-ի՝ գերազանցելով 2% թիրախը։ Փիլը մտահոգված է, որ էներգակիրների բարձր գները կազդեն նաև աշխատավարձերի ու մյուս ապրանքների գների վրա։ Հետագա որոշումները կախված կլինեն տնտեսական նոր տվյալներից։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան