Կրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլար
Տնտեսություն
Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր արժեքը մեկ օրում նվազել է 110 միլիարդ դոլարով։ ՌԲԿ-ի՝ նոյեմբերի 13-ի հրապարակման համաձայն՝ անկումը կազմել է 4,7%, իսկ շուկայի կապիտալիզացիան իջել է մինչև 2,32 տրիլիոն դոլար։ Բիթքոինի գինը նվազել է մինչև մոտ 67,6 հազար դոլար, ապա մասամբ վերականգնվել։
Անկումը տարածվել է նաև մյուս խոշոր կրիպտոարժույթների վրա։ Բորսաներում հարկադիր փակված ֆյուչերսային դիրքերի ծավալը գերազանցել է 1,64 միլիարդ դոլարը․ ամենամեծ կորուստները կրել են գների աճի վրա խաղադրույք կատարած մասնակիցները։ Նոյեմբերի 14-ի տվյալներով էլ բիթքոինը շարունակում է վաճառվել մոտ 67 հազար դոլարի սահմաններում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան