Երեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցը
Հասարակություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 13-ին հրապարակել է երեխաների և դեռահասների տիպ 1 շաքարային դիաբետի ախտորոշման ու խնամքի իր առաջին ուղեցույցը։ Այն վերաբերում է մինչև 19 տարեկաններին և հատկապես կարևորում է սահմանափակ ռեսուրսներով երկրներում բուժօգնության հասանելիությունը։
Փաստաթուղթը ներառում է ինսուլինի ընտրության, արյան գլյուկոզայի վերահսկման և անհատական նպատակային ցուցանիշների վերաբերյալ հանձնարարականներ։ Առանձին անդրադարձ կա գլյուկոզայի վտանգավոր անկմանը, դիաբետիկ կետոացիդոզին, ինչպես նաև աչքերի ու երիկամների բարդությունների վաղ հայտնաբերմանը։ Ուղեցույցը նախատեսված է բուժաշխատողների և առողջապահական ծրագրերի պատասխանատուների համար։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան