Ռոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարը
Գիտություն և Մշակույթ
Ռոբոտները կարող են սկսել արտադրել նոր ռոբոտներ և արդեն մոտ 2083 թվականին թվով գերազանցել մարդկանց։ Այսպիսի պայմանական սցենար են դիտարկել Միլանի, Էքսեթերի և Ռոքֆելլերի համալսարանների հետազոտողները։
Նրանց մոդելի հիմքում մարդանման ռոբոտների թվի աճի ենթադրությունն է՝ մոտ 10 հազարից՝ 2025 թվականին, մինչև շուրջ մեկ միլիարդ՝ 2050-ին։ Արտադրության հետագա արագացման դեպքում այդ թիվը կարող է անցնել 10 միլիարդի շեմը։ Համեմատության համար՝ Միավորված ազգերի կազմակերպությունը մարդկության թվաքանակի գագաթնակետը սպասում է 2080-ականների կեսերին՝ մոտ 10,3 միլիարդ։
Սցենարի առանցքային պայմանն այն է, որ ռոբոտներն իրենք մասնակցեն իրենց նմանների արտադրությանը։ Անհրաժեշտ կլինեն նաև բավարար էլեկտրաէներգիա, նյութեր, բաղադրիչներ ու արտադրական հզորություններ։
Հեղինակները շեշտում են՝ 2083 թվականը հաստատված կանխատեսում չէ։ Ավելին՝ մարդկանց թվով գերազանցելը դեռ չի նշանակում հասարակական, քաղաքական կամ տնտեսական գերիշխանություն։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան