Փաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի ԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստ Քնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետ Ռոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարը Բակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտ Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ Միզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ում Երեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցը Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը 

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Քաղաքական

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան-Հայաստան գիտակրթական երկրորդ համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ միջոցառումը ներառվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։

Կողմերն անդրադարձել են Ռուս-հայկական համալսարանի դերին՝ որպես միջպետական կարևոր կրթական և գիտական հաստատության։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է Ռուս֊հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը։ Նշվել է, որ բուհի կանոնադրությունը ստորագրվել էր 2026 թվականի մարտին՝ նախարարների տեղակալների կողմից։

Որպես համագործակցության ուղղություններ՝ պաշտոնյաները քննարկել են ռուսական և հայկական գիտական կազմակերպությունների ու համալսարանների մասնակցությունը ՌՀՀ բազայի վրա իրականացվող համատեղ հետազոտական և կրթական նախագծերին։

Անդրադարձ է եղել նաև Ռուս-հայկական համալսարանի գիտահետազոտական ստորաբաժանումը Հայաստանում ձևավորվող Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքում ինտեգրելու հնարավորությանը։ 

Նշվել է, որ 2027 թվականին լրսնում է Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման 30-ամյակը, որի շրջանակում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ՝ երկու երկրների ղեկավարության, կրթական և գիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ երկկողմ  հանդիպումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռուսաստան-Հայաստան կրթական երկրորդ համաժողովին, որտեղ  հանդես եկել ելույթի խոսքով։

Ընդգծելով, որ տեխնոլոգիական արագ փոփոխությունների և աշխատաշուկայի վերափոխման պայմաններում կրթական համակարգերի առջև ծառացած խնդիրները շատ առումներով ընդհանուր են՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այս ուղղությամբ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները։

«Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացումը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման և մարդկային ներուժի ամրապնդման կարևորագույն նախապայման։ Առաջնահերթությունների շարքում են կրթության որակի և հասանելիության բարձրացումը, կրթական մոտեցումների արդիականացումը, հետազոտական ենթակառուցվածքների զարգացումը, գիտական կադրերի աջակցությունը, ինչպես նաև գիտության կապի ամրապնդումը նորարարությունների և տնտեսության հետ»,- նշել է նախարարը՝ որպես կարևոր  բարեփոխումներ հիշատակելով վերջին երկու տարիներին ընդունված  «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքները, որոնք ձևավորում են զարգացման նոր հիմքեր։  

Նախարարը շեշտել է, որ առանձանակի կարևորվում են միջազգային գիտակրթական գործընկերության զարգացումը,  փորձի փոխանակումը, համատեղ հետազոտությունները և մասնագիտական կապերի ընդլայնումը, համատեղ հետազոտական նախագծերը, երիտասարդ գիտնականների աջակցությունը։

«Հայաստանի համար կարևոր է, որ կրթության և գիտության ոլորտներում միջազգային  համագործակցությունը նպաստի մարդկային կապիտալի զարգացմանը, հետազոտական ներուժի ամրապնդմանը և երիտասարդ սերնդի համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Մենք շահագրգռված ենք ռուսաստանցի գործընկերների հետ մասնագիտական կապերի հետագա ընդլայնմամբ, համատեղ կրթական ծրագրերի, գիտական նախագծերի և ակադեմիական փոխանակումների զարգացմամբ»,-  ասել է նախարարը՝ ընդգծելով  թվային տնտեսության համար կադրերի պատրաստման և արհեստական բանականության զարգացման ուղությամբ համագործակցությունը։

Նա նաև շեշտել է, որ կրթության  հումանիտար առաքելության մասին՝ նշելով, որ առանձնահատուկ նշանակություն ունի լեզվի և մշակույթի ոլորտներում համագործակցությունը՝ որպես  երկկողմ փոխըմբռնման ամուր հիմք։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում
Ամենադիտված