Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Աշխարհ
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով են իրականությանը մոտ այն պնդումները, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է եվրոպացի ներկայացուցիչներին ընդգրկել Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլում։
Նա նաև հավելել է, որ լավ կլիներ, որ Ռուսաստանը շփվեր եվրոպացիների հետ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, որ բանակցային գործընթացում եվրոպական երկրների ներկայացուցիչների ընդգրկման հարցը Մոսկվայում կայացած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը չի քննարկվել։ Քուշներն ինքը բանակցությունների ավարտից հետո նշել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ դրանում ներառելով եվրոպացի գործընկերներին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան