Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Աշխարհ
Գազայի հատվածի հիվանդանոցներ վերջին 48 ժամում տեղափոխվել են 16 զոհի մարմին և 68 վիրավոր։
Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 695-ի, իսկ վիրավորներինը՝ 176 093-ի։
Գերատեսչության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 11-ի հրադադարից հետո գրանցվել է 1643 զոհ և 5964 վիրավոր։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և դուրս է բերվել զոհվածների ևս 850 մարմին։
Նախարարությունը նաև հայտնել է ուժեղ ցրտի հետևանքով ինն ամսական երեխայի մահվան մասին։ Ցրտից մահացածների ընդհանուր թիվը հասել է 11-ի։
Նախորդ օրը հրապարակված առանձին հաղորդագրությունում գերատեսչությունը պարզաբանել էր, որ սա ընթացիկ ձմռան առաջին նման դեպքն է, իսկ մյուս 10-ը գրանցվել են նախորդ ձմռանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան