Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը Պնոմ Պենում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի լիագումար նիստերին: Հայտնում են Կառավարությունից։
Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
Լիագումար նիստի շրջանակում քննարկվել են խաղաղությանը նվիրված հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներին:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան