Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի
Իրան
Իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել հայրենական ջերմամիջուկային ռեակտոր, այն շուտով շահագործման կհանձնվի։ Այս մասին, ինչպես հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստատեսությունը, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։
«Իրանում առաջին ջերմամիջուկային սինթեզի կայանքը, որը նախատեսված է արտադրության բազմաթիվ ոլորտների, հատկապես էլեկտրաէներգետիկայի և բժշկության համար, շուտով շահագործման կհանձնվի», – ասել է Էսլամին:
Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ջերմամիջուկային սարքավորման որ տեսակի մասին է խոսքը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի