Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ
Աշխարհ
Բելգիայի Նամյուր նահանգի Մերեդսու բնակավայրի Սուրբ Ծննդյան տոնավաճառում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է տուժել, հաղորդում է Le Soir-ը։
Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հրդեհը բռնկվել է կիրակի պրոպանի բալոնի պատահական պայթյունի հետևանքով, հայտնել է Անե համայնքի ղեկավար Պիեռ Ռոնդյան։
«Հինգ տուժած կա։ Երկուսի վիճակը կրիտիկական է։ Մեկին ուղղաթիռով տեղափոխել են Լիեժի հիվանդանոց, իսկ երկրորդին, հնարավոր է, տեղափոխեն Նեդեր-օվեր-Հեմբեկի զինվորական հոսպիտալ»,— հայտարարել է համայնքի ղեկավարը։
Եվս մեկ մարդ այրվածքներ է ստացել, իսկ մյուս երկուսն ավելի թեթև են տուժել։
Հրշեջներն արագ տեղայնացրել են հրդեհը։ Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է երկու փայտե առևտրային տաղավար, ևս երկու հարակից տաղավար վնասվել է։ Ռոնդյան հավաստիացրել է, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է։
Միջադեպի մասին տեղեկացվել է Նամյուրի դատախազությունը։ Հանգամանքները պարզելու համար դեպքի վայր փորձագետ կուղարկվի։
Մերեդսուի Սուրբ Ծննդյան տոնավաճառը պաշտոնապես բացվել էր ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին։ Միջադեպից հետո կազմակերպիչներն ու տեղական իշխանությունները որոշել են կիրակի օրը փակել այն՝ ի նշան տուժածների հանդեպ հարգանքի։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի