Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Կամչատկայում վերջին մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է գրանցվել, սակայն տեղի բնակիչները ցնցումները չեն զգացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։
Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժերի մագնիտուդը կազմել է 4.1-ից 5.0։ Բոլոր սեյսմիկ իրադարձություններն անզգալի են եղել։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում շարունակվում է չորս հրաբուխների ակտիվությունը։ Դրանց մոտենալը խորհուրդ չի տրվում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի