Պեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ին
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 16-ին հաստատել է՝ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենժենում։
Բանակցությունները կանցկացվեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Ավելի վաղ համաձայնության մասին հայտնել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Financial Times-ի տեղեկությամբ՝ կողմերը նախապես համաձայնեցված օրակարգ չեն ընդունել։ ՌԲԿ-ն, հղում անելով պարբերականին, գրում է, որ Պեկինը եռակողմ ձևաչափին համաձայնել է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո։ Հնարավոր համաձայնագրերի մասին դեռ չի հաղորդվում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի